Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աղոթարան

Աղոթարան
02.04.2024 | 00:01

-Տե՛ր, ապաշխարող Քո ժողովրդին

հավիտենական կյանքի

նեղ դռնով՝ առաջնորդես,

պահելով չարից

ու կործանող ամենայն գայթակղության փորձություններից. լուսավորելով նրան Աստծո

Բանականության Արեգակով՝

Քրիստոսով, մեր Փրկչով

և Տիրոջով մեր:

Ամե՛ն

Դիտվել է՝ 1732

Մեկնաբանություններ